Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ամռանը կայցելի Հայաստան

ԵԱՀԿ-ի գործող նախագահը ամռանը կայցելի Հայաստան
28.01.2014 | 13:53

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերի` ամռանը Հայաստան նախատեսվող այցին են անդրադարձել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության պետքարտուղար Իվ Ռոսիեն երեկ Երևանում կայացած հանդիպման ժամանակ:
Էդվարդ Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ-ի շվեյցարական նախագահության նախաձեռնությունները՝ ուղղված կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը, և հայտնել Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության առաջադրած օրակարգի իրականացմանը։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի և միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ողջունել շվեյցարական նախագահության մոտեցումը` սատարելու ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությանը:

Դիտվել է՝ 731

Մեկնաբանություններ